News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարար աշխարհում հավասար պայմաններ եմ ստեղծելու, սկսելու եմ իմ մերձավորներից: Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա կապակցությամբ Հաղթանակի զբոսայգի այցելած նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում «մեսիջ» ուղարկեց իր մերձավոր գործարարներին:

«Անվստահություն կա կառավարության հանդեպ: Ում ինչքան չեն վստահում, չեմ կարող ասել, մենք փորձելու ենք մեր իրատեսական քայլերով, ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Մենք ունենք նաեւ մեծ խնդիր տնտեսական ոլորտում, որը շատ կարեւոր է: Ամեն ինչ անելու եմ, որ ստեղծեմ հավասար պայմաններ, որ գործարարը հասկանա, որ հավասար պայմաններ են բոլորի համար: Դժվար է լինելու, սակայն մենք գնալու ենք այդ քայլին, պետք է բոլորը հասկանան՝ իմ մերձավորները, գործընկերները: Ես ինձնից եմ սկսելու, հաղթանակի օրը ես ցանկանում եմ դա հնչեցնել: Դա մեսիջ է իմ բոլոր գործընկերներին, ընկերներին, մերձավորներին: Ես ստեղծելու եմ հավասար պայմաններ բոլորի համար»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը՝ իսկ ձեր բիզնեսը, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես իմ բիզնեսները քեզ կնվիրեմ»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ նոր ձեւավորված կառավարությունն ամենահարուստն է: Քաղաքական շատ վերլուծաբաններ եւ գործիչներ համոզված պնդում են, որ սա օլիգարխիայի կառավարություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ