News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները եւ զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին: 

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ եւ, ըստ նախնական վարկածի, ընկել էր գետը:

Դեպքի վայր էր մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները զինվորականների հետ համատեղ սկսել էին որոնողական աշխատանքները Արփա գետի երկայնքով՝ ընկնելու հավանական վայրից մինչ Նախիջեւանի հետ սահմանի հատվածը (մոտ 600 մ):

Տպել
Ամենաշատ