News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին ուղղված հայտնի ուղերձից հետո 2 կարեւոր հանգամանք է հայտնի դարձել, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։ Նման տեսակետ, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ հայերին ուղղված Էրդողանի հայտնի ուղերձից հետո 2 կարեւոր կետերից մեկն այն էր, որ բացի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուից, ով ըստ պնդումների հենց հիշյալ ուղերձի տեքստի հեղինակն է, իշխող կուսակցությունից որեւէ աջակցություն չի եղել Էրդողանին։ «Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության մեջ թուրքական քաղաքական եւ հասարակական լուրջ կարծրատիպ կա ձեւավորված, որը կոտրելն այնքան էլ հեշտ չէ, թեեւ Էրդողանի ուղերձում որեւէ սպառնալիք չկար Թուրքիայի անվտանգությանը»,-նշեց Իսպիրյանը։

Թուրքագետը հաջորդ կետը համարեց այն, որ Էրդողանի լղոզված ուղերձը միջազգային հանրությունն ընդունեց այնպես, ինչպես, որ Թուրքիան ցանկանում էր, որ ընդունվեր։ «Գրեթե բոլոր արեւմտյան հայտնի պարբերականները ողջունեցին Էրդողանի ուղերձը եւ այն որպես «ներողության» տեքստ ներկայացրեցին, չնայած այնտեղ ներողություն բացարձակ չկար։ Զավեշտալին այն է, որ հայ հասարակության մեջ էլ կային մարդիկ, ովքեր միամտաբար կարծել էին, թե Էրդողանը ներողություն է խնդրել»,ասաց Անդրանիկ Իսպիրյանը։

Նշենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլի 24-ից առաջ ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին, սակայն իր հայտարարության տեքստում կրկին չի հեռացել պաշտոնական ժխտողական թեզից։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ