News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քուրդ հայտնի գործիչ Օսման Բայդեմիրը ԱՄՆ-ում դիարբեքիրցի հայերի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե հայերի մեծ կոտորածներից հետո Անատոլիայում եւ Միջագետքում դեռեւս խաղաղություն եւ հանգստություն չկա։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում հանդիպել է Դիարբեքիրից ԱՄՆ տեղափոխված հայերի հետ։

Հանդիպման ժամանակ Օսման Բայդեմիրը նշել է, թե Միջագետքը եւ Քուրդիստանը այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների եւ կրոնների համատեղ հայրենիքն է։ «Ցավոք, մենք մեծ ցավեր ենք ապրել։ Ցավոք, որոշները մեր ժողովուրդներին ստիպել են լքել իրենց հողերը։ Այդ ժողովուրդների մեջ գլխավորը մեր բարեկամ եւ եղբայր հայ ժողովուրդն է։ Նրանք մեծ կոտորածների են ենթարկվել, սակայն հիմնական կորցնողը մենք ենք եղել։ Քանի որ դրանից հետո տեղի ունեղան Շեյխ Սաիթի եը Դերսիմի կոտորածները։ Այդ ժամանակվանից սկսած Միջագետքում եւ Անատոլիայում դեռեւս խաղաղություն եւ հանգստություն չկա։ Ամեն ինչ եղավ ինչպես բնության մեջ։ Կոտորածը խախտեց ժողովուրդների էկո համակարգը»,-ասել է Օսման Բայդեմիրը։

Նշենք, որ Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Ցեղասպանության համար եւ դիարբեքիրցիների թոռներին հրավիրել Դիարբեքիր՝ խոստանալով ապահովել նրանց գույքով եւ աշխատանքով։

Օսման Բայդեմիրը հայտնի է նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում մեծ աջակցությամբ։ Նա  եկեղեցու վերանորոգման համար տրամադրել էր մոտ 1 մլն լիրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ