News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության նախարարությունը բրիտանական «Globe Education» բիզնես դպրոցի համար տարածք է հատկացրել: Համապատասխան որոշման նախագիծը կառավարոթյան մայիսի 22-ի նիստին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է ներկայացրել: Բիզնես-դպրոցը համահիմնադրի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից կից է գործելու:

Դպրոցի հիմադրման նախագիծը կառավարության կողմից դեռեւս 2013թ. դեկտեմբեր ամսին է հաստատվել: Այն հայ եւ արտասահմանցի ուսանողներին անգլերեն լեզվով մագիստրոսական ծրագրեր է առաջարկելու: «Globe Education Ltd»-ի չորս բուհական գործընկերից մեկը` Քարդիֆֆի համալսարանը (Մեծ Բրիտանիա) եւս Հայաստանի հետ կհամագործակցի: Բիզնես-դպրոցի դասախոսական անձնակազմի 90 տոկոսը «Globe Education»-ի պրոֆեսորները կկազմեն: 18 ամիս տեւողությամբ վճարովի դասընթացի մասնակիցներն ուսումը կազմակերպության այլ` արտասահմանյան կենտրոններում շարունակելու եւ ավարտելու հնարավորություն կունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել