Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Բարդուղիմեոս պատրիարքը միասին աղոթել են Տիրոջ Սուրբ Հարության տաճարում՝ կաթոլիկ, հայկական եւ հունական  եկեղեցիների ներկայացուցիչների հետ:

Ֆրանցիսկոսը, Բարդուղիմեոսը եւ կրոնական մյուս առաջնորդները նստել են նույն չափի թավշյա կարմիր աթոռներին, փոխանցում է Associated Press-ը:

Համատեղ աղոթքը պատմական իրադարձություն է, քանի որ կրոնական համայնքներից յուրաքանչյուրն ունի աղոթքի իր կարգը եւ ժամը:

Մայիսի 24-26-ին Հռոմի պապը այցելել է Հորդանան, Պաղեստին եւ Իսրայել: