News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունից Ղարաբաղ երկրորդ մայրուղին(Վարդենիս-Մարտակերտ) կգործի 2015թ.-ին: Այդ  մասին լրագրողներին մայիսի 26-ին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշել է, որ հավաքված 22 մլն դոլարից 12 մլն դոլարը կծախսվի ճանապարհի հողային աշխատանքների վրա: Երկու ամսից կավարտեն ճանապարհի հիմքի նախապատրաստման աշխատանքները ՀՀ տարածքում, իսկ 2015թ.-ին ավարտին կմոտենա ղարաբաղյան 100 կմ հեռավորությամբ հիմանական ճանապարհի կառուցումը:

«Ընդհանուր առմամբ հարկավոր է 32-33 մլն դոլար: Հնարավոր է, հաջորա տարվա հանգանակությունների թեման ճանապարհը դարձնենք»,- հայտարարել է Վարդանյանը: Հայաստանի բյուջեից շինարարությանը 1,6 մլրդ դրամ կհատկացվի:

Նա նշել է, որ ճանապարհը կկրճատի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ հեռավորությունը 36-67 կմ-ով: Բացի այդ այն ավելի հարթ կլինի: «Անցնելու է գեղեցիկ վայրերով: Համոզված եմ, որ 70 տոկոսով կօգտվեն հենց նրանից: Պետք է մտածել, ինչպես անել, որ գործող ճանապարհից էլ օգտվեն»,- հայտարարել է Վարդանյանը:

Ըստ նրա՝ վերջերս ճանապարհի թեմայով Ղարաբաղի նախագի մոտ ժողով է անցկացվել: «Մենք քննարկեցինք, արդյոք հնարավոր է ճանապարհի երկայնքով լցակայաններ, ռեստորաններ, հանգստի գոտիներ կառուցել: Որոշվեղ, որ թույլտվությունը հատուկ կերպ կտրվի, որպեսզի տեսարանը չխախտվի: Սակայն մոտ 10 հանգստյան գոտի կլինի»,- նշել է Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ