News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը կհանգեցնի ավելի Շենգենյան վիզայի հեշտ, էժան եւ արագ ստացման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանում Եվրամիության՝ միգրացիայի հարցերով խորհրդատվական խմբի նախկին խորհրդատու Էլեոնորա Վերգերը:

Նրա խոսքով՝ վիզաների ստացման գործընթացը որոշակի իմաստով հեշտացվել: «Ավելի քիչ փաստաթղթեր էր պետք ներկայացնել ապացուցելու համար, թե ինչու ես ցանկանում արտասահման մեկնել: Սակայն, մյուս կողմից, համաձայնությունը մեղմացրել է որոշա յալ ապացույցների տրամադրման գործընթացը, ինչպես օրինալ այն, որ դու բավական քանակությամբ գումար ունես արտասահմանում գտնվելու համար: Բացի այդ, եթե հյուպատոսությունը հետաքրքրված է դրանում, պետք է ապացուցես, որ Հայաստան վերադառնալու համար բարեկամական կապեր են առկա: Այս տեսակետից փորձագետը կասկած է հայտնել ԵՄ հետ վիզային ռեժիմի մեղմացման մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիների համար փոփոխությունների վերաբերյալ:

«Դյուրացվել է արտասահմանում գտնվելու նպատակի հիմնավորման գործընթացը, քանի որ հարկավոր է միայն մեկ փաստաթուղթ ներկայացնել: Կարծում եմ, բոլորը գիտեն, որ Շենգենյան վիզայի տրամադրման վճարը 60-ից իջել է 35 եվրոյի չափի: Կան մարդկանց խմբեր, որոնց համար վիզան անվճար է՝ 12 տարեկանից փոքր երեխաներ, թոշակառուներ, լրագրողներ, ուսանողներ, գիտնականներ եւ այլն»,- ընդգծել է Էլեոնորա Վերգերը: Վիզայի տրամադրման որոշումը կայացվում է փաստաթղթերի ներկայացումից 20 օրվա ընթացքում: Սակայն Հայաստանում գործնականում սովորաբար 10 օրից որոշումը կայացնում են: Այս տեսակետից համոզված չեմ, որ տարբերությունը զգալի կլինի, բայց փաստաթղթի վրա այն առկա է»,- արձանագրել է Վերգերը: Նա հավելել է, որ ավելի հեշտ է դարձել մուլտիվիզաների ստացման գործընթացը:

 Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագիրը կնքվել է 2012թ.-ի դեկտեմբերի 17-ին: ԵՄ եւ Հայաստանի միջեւ ռեադմիսիաների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին: Եվրախորհրդարանն անցյալ տարի հոկտեմբերի 9-ին հաստատեց Հայաստանի հետ անցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը: 2013թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵՄ հետ անցագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիաների մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 2014թ.-ի հունվարի 1-ից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ