News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջեւ ստորագրվել է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման մասին համագործակցության նոր համաձայնագիր:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի գլխավոր տնօրեն Նոբուո Կամեին:

Համաձայնագիրը կգործի մինչեւ 2020 թվականը եւ վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը նպատակաուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը, հայ փորձագետների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2011-ի հունիսին Երեւանում ստորագրվել է «ՀՀ մշակույթի նախարարության եւ Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջեւ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիրը, որի նպատակն է 2011-2014 թթ. իրականացնել հայ մասնագետների վերապատրաստում եւ միջազգային, տեղական սեմինարների օգնությամբ հնարավորություն ստեղծել մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների փոխանցման համար: Այս տարիների ընթացքում տեղի է ունեցել «Տեքստիլի վերականգնմանը եւ պահպանմանը» նվիրված 5, ինչպես նաեւ «Հնագիտական մետաղի վերականգնմանը եւ պահպանմանը» նվիրված 3 միջազգային եւ 5 տեղական սեմինար:

2014 թ. մայիսի 20-27-ը տեղի կունենա «Հնագիտական մետաղի վերականգնմանը եւ պահպանմանը» նվիրված տեղական 6-րդ եզրափակիչ սեմինարը, որին կմասնակցեն 4 ճապոնացի մասնագետ, 10 հայ, ինչպես նաեւ 2 ներկայացուցիչ Վրաստանից եւ Ռուսաստանից:

Երեւանում, մայիսի 27-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա վերոնշյալ սեմինարների ընթացքում վերականգնված բրոնզե առարկաների ցուցահանդեսի բացման արարողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ