News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական  ասոցիացիայի» անդամ:Մայիսի 23-ին ստորագրված պայմանագրի անդամներն են՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Տուրարա Ռիսկուլովի անվան Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը,  «Կարագանդայի տնտեսագիտական համալսարան» ոչ պետական ուսումնական հաստատությունը,  Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը:

Նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առեւտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձեւավորումն է: Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը, ըստ որի՝ գործունեության հիմնական նպատակներից են բուհերի ուսումնական եւ գիտական գործունեության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, պետական համալսարաններում բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը, տնտեսության եւ կառավարման ոլորտի համար որակյալ բարձրագույն կրթության ապահովման  մեխանիզմների եւ չափորոշիչների մշակումը, կազմակերպական եւ գիտամեթոդական հենքի ստեղծումը, բուհական համակարգում լավագույն փորձի վերլուծության, ընդհանրացման ու տարածման ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը, մասնակից համալսարանների պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մշտադիտարկման, վերլուծության եւ արդիական հիմնախնդիրների լուծման բազմակողմանի համակարգի ստեղծումը:

Հանդիպմանը հստակեցվել են գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Տնտեսագիտական համալսարաննների եվրասիական  ասոցիացիայի» 2014-2016 թվականների աշխատանքային պլանը, ինչպես նաեւ ընդունվել  է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների  ստեղծման վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ