News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված կա քաղաքական կազուս, որի մասին հիշատակել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: «Կա տհաճ թեմա. որպեսզի չգրգռենք Ադրբեջանում մի ընկերոջը (Իլհամ Ալիեւին-«Իզբեստիա»), դուք ինչպես անդամակցել եք ԱՀԿ-ին, պետք է ԵՎրասիական տնտեսական միությանն էլ անդամակցեք ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով (առանց Լեռնային Ղարաբաղի եւ նախկին Ադրբեջանակն ԽՍՀ հարակից շրջանների-«Իզվեստիա»)»,-Աստանայում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիտի ժամանակ հայտարարել է Նազարբաեւը՝ դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նշենք, որ նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է ԵՏՄ-ին Հայաստանի  անդամակցության մասին հարցը քննարկելի մինչեւ հունիսի 15-ը:

Հիշեցնենք, որ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Այն 2015թ. հուվարի 1-ից կգործի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ