News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական «IT Researches» ընկերությունը հայտարարել է  Երեւանում իր նոր գրասենյակի պաշտոնական բացման մասին՝ Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս 96-րդը եւ առաջինը Հայաստանում: Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել Երեւանում գրասենյակ բացել, տեղի ընկերությունների հետ  վաղեմի հարաբերությունները խորացնելու եւ երկրի արագ տնտեսական զարգացմանը միանալու համար: Այդ մասին գրում է «PR Newswire»-ը:

«Բացի այն, որ մեր ցանցին նոր գրասենյակ ենք ավելացրել, մենք ուրախ ենք ընդլայնվել հայկական շուկայում, որը աճի նշանակալի հնարավորություններ է տրամադրում: Մենք ներկայացնելու ենք փորձագիտական գնահատականներ, գիտելիքներ եւ ինտեգրացված որոշումներ, որոնց կարիքը մեր հաճախորդներն ունեն՝ աճի իրենց ձգտումները բավարարելու համար: Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին եւ նրա բիզնես-հասարակությանը՝ հսկայական պոտենցիալի իրագործման հարցում»,- ասել է մասնաճյուղի ղեկավարը Ռոբերտ Փոլարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ