News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առեւտրային պալատները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Տեղեկությունը հունիսի 3-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` Աբու Դաբիի առեւտրային պալատի խորհրդի նախագահ Մոհամմեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայդիի գլխավորությամբ ժամանած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում է հաղորդվել:

ԱՄԷ-ի պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը լավ բազա է ծառայելու երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության համար: «Որպես գլխավոր ֆինանսական կենտրոն, Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցելու բավականաչափ լուրջ մտադրություններ ունենք», - նշել է պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ հանրապետություն են ժամանել ներդրումային հնարավորություններն ու համագործակցության ոլորտները ճշտելու նպատակով:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը թվարկել է այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել երկկրողմանի համագործակցության համար: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտը, սննդային արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը եւ էներգետիկ ու քիմիական արդյունաբերության ոլորտներն են առանձնացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ