News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը հունիսի 4-ին Երեւանում հանդիպել է ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի, նաեւ «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունը»՝ վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ԲՀԿ-ն՝ պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:

Ինչպես հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր մոտեցումները: «Հարցն այսպիսին էր՝ ի՞նչ հիմնական խնդիրներ կան Հայաստանում: Ես նշեցի Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Դա բացատրեցի եվրաասոցացման 4-ամյա գործընթացի տապալմամբ, որ տեղի ունեցավ մեկ օրում, հայ-թուրքական հաշտեցման տապալմամբ, նաեւ գործընթացով, որ այսօր ընթանում է եվրասիական տարածքում, եւ այդ գործընթացը որեւէ լավատեսություն չի հաղորդում»,- նշել է Մանուկյանը: Նա ընդգծել է, թե ի թիվս ներքաղաքական խնդիրների, նշվել է արտագաղթը, իշխող ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական ուժերի անվստահությունն եւ ՀՀԿ-ի չվերահսկվող իշխանությունը: «Համամասնական ընտրական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին խոսել են ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները»,- ասել է Մանուկյանը:  

Հարցին, թե ինչ արդյունքի կհանգեցնի հանդիպումը, Արամ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ սա ճանաչողական այց էր Շվեյցարիայի նախագահի, ԵԱՀԿ նախագահի կողմից: Բուրկհալտերը չի արձագանքել հարցադրումներին, այլ լսել է կարծիքները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ