News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պերուացի հնագետները ինկերի կողմի հարթեցված եւս մեկ ճանապարհ են հայտնաբերել Մաչու-Պիկչու հնագույն քաղաքում: Պարզվել է, որ դա ոչ այդքան ճանապարհ է, որքան լեռնային արահետ՝ պատրաստված քարե ժայռաբեկորներով: Դրա լայնությունը տատանվում է 120-140 սմ սահմաններում:

Մաքրելով խիտ անտառի գերաճած ճանապարհները, հնագետները հայտնաբերել են ծովի մակարդակից 2700 մ բարձրության վրա գտնվող մի թունել: «Դա եւս մեկ վկայություն է այն բանի, թե որքան հմուտ շինարարներ են եղել ինկերը: Թունելը նվազագույնը 500 տարեկան է եւ այն պահպանվել է՝ չնայած երկրաշարժերի», - ասել է Մակու-Պիկչու հնագիտական այգու ղեկավար Ֆերնանդո Աստետեն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մաչու-Պիկչուն մարդկային ձեռքի յուրահատուկ ստեղծագործություն է: Ավելի քան 100 տարի Պերուով ճանապարհորդած Իելյան համալսարանի հետազոտող Հայրեմ Բինկհեմը գտել է ինկերի կողմից լեռներում այնքան հմտորեն թաքցրած այս քաղաքը, որ այն չեն կարողացել գտնել նույնիսկ իսպանացի նվաճողները: Հնագույն քաղաքի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գտնում են, որ անհրաժեշտ է սահմանափակել զբոսաշրջիկների թիվը (տարեկան հաշվվում է մոտ 800 հազար զբոսաշրջիկ): Մի քանի տարի առաջ Մաչու-Պիկչու քաղաքը քիչ էր մնում ներառվեր վտանգի տակ գտնվող Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ