News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ասոցատիվ մասնակցությունը կօգնի նրան ներգրավել Եվրասիական տնտեսական միության համագործակցության մեջ եւ այդ կերպ թույլ չտալ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները հետխորհրդային միջավայրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան ապագայում կարող է ԵՏՄ ասոցատիվ անդամ դառնալ:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին Թուրքիայի ասոցատիվ անդամակցության գաղափարը վատը չէ, քանի որ նախկինում Նազարբաեւն առաջարկում էր Թուրքիան ներառել Եվրասիական միության կազմում, ինչն իրականում անիրական է: «Իսկ ահա ասոցատիվ անդամակցությունը մի շարք այլ պետությունների հետ, բոլորովին այլ հարց է, ինչպես օրինակ Մոնղոլիան, Աֆղանստանն, Իրանը:  Ասոցատիվ անդամներն, ինչպես երեւում է, ինչ-որ առավելություններ ունեն ԵՏՄ հետ առեւտրում, կարող են մասնակցել ԵՏՄ որոշ նիստերի դիտորդի կարգավիճակում, իրենց տեսակետն առեւտրական, տնտեսական հարցերում»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը: Նա կարծում է, որ նման ձեւաչափը շատ շահավետ կարող էր լինել, քանի որ թույլ կտար ընդլայնել եվրասիական շուկան: «Մենք ընդամենը 170 մլն ենք, իսկ եթե հավելենք Իրանին, Թուրքիային, Աֆղանստանին եւ Մոնղոլիային, ապա մենք շատ լավ շուկա կունենանք. այդ ժամանակ 300 մլն կլինենք: Դա արդեն համեմատելի է ԱՄՆ-ի եւ ԵՄ հետ»,- ընդգծել է քաղաքագետը, նաեւ հավելելով, որ Թուրքիայի ասոցատիվ անդամակցության գաղափարը վերացնում է բոլոր հակասությունները, որոնք ծագել են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բոդրումում թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի IV գագաթաժողովի արդյունքների հիման վրա ճեպազրույցում հայտարարել է. «ԵՏՄ-ն բաց է այլ պետությունների անդամակցության համար, օրինակ, Թուրքիան եւ մյուս երկրները կարող են ապագայում տվյալ միության ասոցատիվ անդամներ դառնալ»: Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ միությանը ծրագրում են միանալ Հայաստանն ու Ղըրղըզստանը, իսկ մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ