News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով, հունիսի 11-ին   խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հիշեցնենք,  ավելի վաղ նա հայտարարել էր, որ թանկացումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի 1-ից: Ըստ նրա՝ որոշումը կայացվելու է մոտ ապագայում՝ Հանձնաժողովի նիստում: 

Ըստ նրա՝ Հանձնաժողովը մի քանի ամիս ուսումնասիրել է սակագինը բարձրացնելու վերաբերյալ ոլորտի բոլոր ընկերությունների դիմումները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը NEWS.am-ին  հայտնել էր, որ նշված 3,85 դրամով կթանկանան վերջնական սակագները բաժանորդային բոլոր խմբերի համար: 

Հիշեցնենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ եւ ավելի) ցերեկային եւ գիշերային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 եւ 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար,  6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 եւ 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում եւ բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) եւ 28 դրամ (6,8 ցենտ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ