News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 95 տարեկանում մահկանացուն է կնքել «Վարպետաց վարպետ» մականունը կրող թենիսի հայտնի հայ մարզիչ Սարգիս Խարբերդցին։

Թուրքական «Դողան հաբեր» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ամենահին թենիսի մարզիչ, Թուրքիայում առաջին հայ սպա համարվող եւ «Վարպետաց վարպետ» մականունը կրող Սարգիս Խարբերդցու հոգեհանգիստը կայանալու է հունիսի 12-ին, Քադըքյոյի հայկական եկեղեցում, որից հետո նրա դին ամփոփվելու է Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը։

Սարգիս Խարբերդցին Թուրքիայում հայտնի նաեւ անվանի թենիսիստներին մարզելով, մի շարք թենիսի ակումբներ ստեղծելով (Dalyan Clup, Caddebostan Raket Kulup):

Սարգիս Խարբերդցին ծնվել է Կայսերի նահանգի Դեւերեք գյուղում։ Մանուկ հասակում կորցրել է հորը՝ Հակոբ բեյին։ Դրանից հետո մոր՝ Փառանձեմի հետ մեկնել են Ստամբուլ, 5 տարի անց կրկին վերադարձել են Դեւերեք եւ 3 տարի անց նորից Ստամբուլ են տեղափոխվել։ Մանուկ հասակում դպրոց գնալու ծախեսրը հոգալու համար Սարգիսը Քադըքյոյի թենիսի կորտերում գնդակ հավաքելով է գումար վաստակել, որտեղից էլ ծնվել է ձգտումը դեպի մեծ թենիս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ