News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը Լիտվայի համար առաջնային է: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները պետք է զարգանան եւ դուրս գան այլ մակարդակ: «Ապրանքաշրջանառությունը տարեկան 20%-ով է ավելանում, սակայն մենք ցանկանում ենք առաջին քայլերն անել, որպեսզի երկկողմանի հարաբերությունների համար հեռանկարային ոլորտները գործնական նշանակություն ստանան», - նշեց Պատրիկասը: Նրա տեսակետից, երբ գործում էին Հայաստանից Լիտվա ուղիղ չվերթները, իհարկե, ավելի հեշտ էր, այդուհանդերձ, զբոսաշրջութփյան զարգացման հզոր ներուժ կա:

NEWS.am-ի թղթակցի հարցին, ո՞ր ոլորտներում կզարգանան տնտեսական համագործակցությունը Հայատանի եւ Լիտվայի միջեւ Հայաստանի՝ ԵԱՏՀ-ի անդամակցելուց հետո, դեսպանը նշեց. «Երբ մենք խոսում ենք գործնական քայլերի մասին, հիշում ենք առաջին քայլերը, որ մենք արեցինք Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում: Սկզբում ոչ մի կերպ չէինք կարողանում հաստատվել նշված երկրներում, քանի որ մեծամասամբ արտահանում էինք մեր արտադրանքը: Գաղտնիք չէ, որ կաթի եւ սննդի արդյունաբերությունը մեր արտահանման հիմնական առարկաներն են: Դրանից հետո մենք հասկացանք, որ արտահանումը ոչ միշտ է շուկայի գրավման միջոց, երբ մենք այդքան փոքր երկիր ենք, եւ սկսեցինք ներդրումներ կատարել, գործարաններ կառուցել»: Էրիկաս Պատրիկասը ընդգծեց, որ Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար հետաքրքիր շուկա, որը հետագայում կվերաճի արտահանման: Համագործակցության ոլորտների թվարկման ժամանակ դեսպանը նշեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները: «Դա մի ոլորտ է, որին Հայաստանը մեծ նշանակություն է տալիս: Մենք կարծում ենք, որ այն բավականին հեռանկարային ոլորտ է, որտեղ մեր արդյունաբերողները կարող են համագործակցել», - հայտնեց դիվանագետը: Անդրադառնալով գիտական համագործակցությանը՝ Էրիկաս Պետրիկասը նկատեց, որ այս ոլորտում եւս բավականին լավ հեռանկարներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ