News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել եւ վիճաբանել են գեներալի եղբորորդու հետ: Վեճին միջամտել է նաեւ գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: Հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է Սեյրան Սարոյանի ազգականը: Վերջինս ոտքի հրազենային վնասվածք է ստացել:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 18-ի երեկոյան Էջմիածնում անհայտ անձը անկանոն կրակահերթ է բացել, սակայն լրացուցիչ տեղեկություն չտրամադրեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ