Վրացական «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներն անհասկանալի իրավիճակում են հայտնվել. Նրանք կամ ձերբակալված են, կամ էլ՝ ոչ:

«Թրենդ»-ի տվյալով՝ Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն Վրաստանի հանրային հեռարձակողին հայտնել է, որ պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլիին եւ Զուրաբ Ջափարիձեին բռնեցրել են չհայտարարագրված արժույթ տեղափոխելիս:

«Նրանք ձերբակալվել են Բաքվի օդանավակայանի սպասասրահում՝ չհայտարարագրված արժույթով. Մենք նման տեղեկություն ունենք: Նրանք ձերբակալված չեն, պարզապես ժամանակավորապես են ձերբակալված»:

Այնքան էլ հասկանալի իրավիճակ չէ:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում այս տեղեկությունը հերքում են: Այն facebook-ի էջում հերքում է նաեւ Իրմա Նադիրաշվիլին՝ հայտնելով, որ Բաքվի օդանավակայանում է եւ Թբիլիսիում կլինի  տեղի ժամանակով 21:00-ին: