News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հիվանդ կենդանիներն ու թռչունները ձգտում են իրենց առողջ ձեւացնել, եթե ձագեր ունեն եւ եթե իրենց կողքին պոտենցիալ ամուսնական զուգընկեր են տեսնում կամ, հակառակը, թշնամի:

Հիվանդությունները թաքցնելու ձգտումը հատուկ է ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիներին ու թռչուններին: Եվ, ինչպես մեզ մոտ, նրանց դեպքում նույնպես այդ կախված է սոցիալական կարգավիճակից, ընդ որում, այդ կարգավիճակը մարդկանց ու կենդանիների մոտ նույնն է:

Երբ կենդանին հիվանդ է, սովորաբար քիչ է ուտում, քիչ է խմում, պակաս ակտիվ է եւ շատ է քնում: Սակայն Ցյուրիխի համալսարանից Պատրիսիա Լոպեսը գրում է, որ որոշ իրավիճակներում թռչունը կամ կենդանին իրենց հանգիստ են ձեւացնում: Օրինակ՝ կողքին պոտենցիալ ամուսնական զուգընկերոջ առկայության դեպքում:

«Наука и жизнь»-ի փոխանցմամբ, հիվանդ կենդանու առողջ ձեւանալու մեկ այլ պատճառ էլ մոտակայքում մրցակցի առկայությունն է, որը կարող է գրավել տարածքը: Հասկանալի է, որ թշնամին ավելի շուտ կսկսի հարձակումը, եթե տիրոջը տեսնի թուլացած վիճակում: Այնպես որ՝ տիրոջ շահերից է բխում հիվանդությունը թաքցնելը: Թշնամու կամ պոտենցիալ զուգընկերոջ առկայությունը ստիպում է ընտրություն կատարել. էներգիան ծախսել առողջանալու, թե՞ բազմանալու եւ տարածքը պաշտպանելու համար:

Վերջապես, հիվանդ կենդանիները փորձում են առողջ ձեւացնել, եթե ձագեր ունեն: Այս դեպքում արդեն խնդիրն այն չէ, որ փոքրիկները ծնողներին առողջ տեսնեն: Պարզապես ծնողները պետք է մեծ ջանքեր գործադրեն՝ նրանց կերակրելու համար: Այսինքն՝ կրկին ընտրության խնդիր է ծագում. հոգ տանել ձագուկների, թե՞ սեփական առողջության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ