News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կրթության բնագավառի աշխատողները հարյուր տոկոսով մասնակցել են ընտրակեղծիքներին եւ այսօր էլ պատասխան են ստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով փաստին, որ հուլիսի 1-ին բարձրանալու են պետական աշխատաողների աշխատավարձերը, բայց ոչ ուսուցիչներինը:

«Ոչ ապահով խավի մարդիկ են, գիտությամբ եւ կրթությամբ զբաղվողների մասին պետք է հոգալ, որ բարձր աշխատավարձ ստանան, բայց նրանց իշխանությունները հիշում են միայն անձնական ծառայությունների ժամանակ: Փաստ է, որ նույն ուսուցիչները հարյուր տոկոսով մասնակցել են ընտրակեղծիքներին եւ սա էլ պատասխանն է: Գաղտնիք չէ, որ այսօրվա իշխանությունները սիրում են միայն գող մարդկանց, իսկ նորմալ, պատշաճ մարդկանց ուշադրություն չեն դարձնում»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, կառավարության՝ աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը զարմացրել է տնտեսագետին: Նրա համոզմամբ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը շատ կարճ ժամանակահատվածում ապացուցեց, որ ինքը ոչ մեկի առջեւ ոչ մի պատասխանատվություն չի կրում՝ բացի իր կուսակցության ղեկավարից եւ իր կուսակցության անդամներից. «Իշխանությանը պարզապես շատ փող են ցանկանում, դրա համար են այս խտրականությունները մտցնում, կուտակայինի մասին օրենքը ընդունում: Ոչ մի տեղ չի երեւում, թե այդ գումարներն ուր են գնալու, սա ապացուցում է, որ այս ամբողջն ինչ որ նպատակով է արվում, ըստ երեւույթին՝ ինչ որ մեկին մեծ գումար են խոստացել»:

Նշենք, որ հուլիսի 1-ից բարձրանալու է 200 հազար պետական աշխատողի աշխատավարձ: Սակայն սա չի վերաբերվում գիտության եւ կրթության ոլորտի աշխատողներին: Աշխատավարձերի բարձրացումն էլ պատճառ բերելով կառավարությունը ցանկանում է ընդունել կուտակայինի մասին նոր օրենք, որով պետաշխատողներից պահումները կլինեն պարտադիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ