News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ից կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը կբարձրանա մոտ 14 տոկոսով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ դպրոցներում եւ ուսումնարաններում աշխատող մանկավարժների հաշվարկային աշխատավարձը կբարձրանա 9 %-ով:

«Քոլեջներում եւ արտադպրոցական հաստատություններում հաշվարկային աշխատավարձը բարձրանալու է մոտ երկու անգամ:

Բուհերում եւ գիտական հիմնարկներում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը:

Իհարկե, առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է շարունակել ջանքերը կրթության ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնելու համար»,-գրել է Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ