News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեեւ գազի սակագնում ներառված է շահույթ, սակայն վերջին 5 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փաստացի աշխատել է վնասով,  ինչի վերաբերյալ կան հրապարակված ֆինանսական հաշվետվություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

«Այո, բնական գազի սակագնում ներառված է շահույթ, սակայն, վերջին 5 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փաստացի աշխատել է վնասով, ինչի վերաբերյալ առկա է հրապարակված տեղեկատվություն՝ ֆինանսական հաշվետվությունների ու միջազգային աուդիտորական եզրակացությունների տեսքով: Մինչդեռ շահաբաժիններ կարող են վճարվել միայն փաստացի գործունեությունից առաջացած, այլ ոչ թե սակագնի կառուցվածքում ներառված շահույթներից:

Ինչ վերաբերում է վնասին, ապա այն  ձեւավորվել է մի շարք օբյեկտիվ  գործոնների պատճառով, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ընկերության ֆինանսատնտեսական արդյունքների վրա, ինչը իր  հերթին փաստվել է  աուդիտորական եզրակացություններում եւ հաստատվել հիմնադիրների կողմից»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հաղորդվել, որ ԱԺ գազատրանսպորտային համակարգի գործունեության ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացություններն ամփոփող փաստաթղթում առկա տեղեկատվության համաձայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը անցած 5 տարիների ընթացքում, ունենալով շահույթի կայուն` 12 տոկոս ծավալներ, շահաբաժիններ չի վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ