News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բաթումիի երաժշտական կենտրոնում, օրերս կայացավ Հայաստանի վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի կողմից, ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով նկարահանված «Հայերն Աջարիայում» (սցենարի հեղինակ` Ռուբեն Գեւորգյանց, ռեժիսոր Գեորգի Կեւորկով) վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Արարողությանը ներկա էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Բաթումի քաղաքապետի պաշտոնակատար Գիորգի Երմակովը, Ինքնավար հանրապետության Գյուղատնտեսության նախարար Զաուր Փութկարաձեն, Աջարիայի կառավարության աշխատակազմի, քաղաքապետարանի աշխատակիցներ, տասնյակ բաթումահայեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 Ֆիլմը պատմում է Աջարիայում ու մասնավորապես Բաթումում հայկական համայնքի ստեղծման նախադրյալների, աջարահայության այսօրվա կյանքի, հայաբնակ վայրերի ու առանձին շինությունների եւ այլնի մասին: Ֆիլմում կարեւորվել է Բաթումի բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ծանրագույն պահերին մեր հայրենակիցների ընդունման ու պատսպարման հարցում, եւ այդ ամենի մասին պատմում են Աջարիայի ինչպես հայ, այնպես էլ վրացի բնակիչները:

Իր բացման խոսքում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն ընդգծեց նման ֆիլմերի դերը եղբայրական ժողովուրդների էլ ավելի մերձեցման, տեղի հայության` վրաց հասարակության մեջ հետագա ինտեգրման, մեր աշխարհասփյուռ գաղթօջախների պատմության վերհանման հարցերում: Ֆիլմի ռեժիսոր Գեորգի Կեւորկովը ներկայացրեց հատուկ Բաթում ժամանած նկարահանող խմբի անդամներին, պատմեց ֆիլմի` անցյալ տարվա սեպտեմբերին իրագործված նկարահանումների մասին:

Ֆիլմի ցուցադրումից հետո ֆիլմի վերաբերյալ իրենց կարծիքը հնչեցրին Բաթումի քաղաքապետի պաշտոնակատար Գիորգի Երմակովը, աջարահայության հոգեւոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Աջարիայի հայերի միություն» համայնքային կազմակերպության նախագահ Գրիգոր Վարդանյանը:

«Հայերն Աջարիայում» ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ բոլոր ներկաների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ