News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2000-2009 թվականներին ավելացել է 471 տոկոսով: Այս մասին ասված է համաշխարհային ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույցում, որը պատրաստվել է աշխարհի հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվող Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի կողմից: Այս մասին տեղեկացնում է Christian Science Monitor-ը:

Պարբերականը առանձնապես նշում է փոքր երկրներին, որոնք նավթից ստացվող եկամուտներից միանգամից հարստացել են եւ այդ գումարներն ուղղել ռազմական ծախսերին: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանն օգտագործվում է նավթից ստացվող գումարները եւ ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմանի երկայնքով, որն ավանդաբար ուժեղ բանակ ունի:

«Ադրբեջանը Հայաստանի հետ մրցման մեջ է մտել»,- ասում է զեկույցի հեղինակներից Սեմ Պերլո Ֆրիմենը: Ընդհանուր առմամբ, զեկույցում ասվում է, որ չնայած միջազգային ճգնաժամին, աշխարհում ռազմական ծախսերը 2009-ին ավելացել են 5,9 տոկոսով: Օրինակ՝ 2000-2009 թթ. Չադում ռազմական ծախսերն ավելացել են 663 տոկոսով, իսկ Ղազախստանում` 360 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ