News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ օլիգարխ Գագիկ Ծառուկյանը Մինսկում գրանցել է «Մուլտի Գրուպ Ինվեստբել» ընկերությունը, որը կզբաղվի բելառուսական տնտեսության հեռանկարային ոլորտներում ներդրումներ կատարելով, գրում է zautra.by կայքը:

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն է, ՀԱՕԿ նախագահը եւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից  մեկը:

Ծառուկյանը «Մուլտի Գրուպ» բազմապրոֆիլ կոնցեռնի սեփականատերն է: Այն ներառում է Երեւանի կոնյակի, գինու եւ օղու կոմբինատը, «Կոտայք» գարեջրի գործարանը, քարամշակման, ցեմենտի, չափիչ սարքերի արտադրության գործարանները, դեղագործական ընկերություն, կահույքի խանութների ցանց եւ  ԱԳԼՃԿ-ներ:

2012-ին Ծառուկյանը դուստր բիզնես է ստեղծել Բելառուսում:  «Բելառուստորգ» ընկերության հետ համատեղ, որը մտնում է Բելառուսի նախագահի գործերի վարչության մեջ, նա Մինսկում բացել է կոնյակի արտադրության գործարան: Համատեղ գործարանի հզորությունը տարեկան 200 հազար դալ ալկոհոլային խմիչք է, «Մուլտի Գրուպի» մասնաբաժինը կազմում է 69%, իսկ «Բելառուստորգինը»՝ 31%:

«Մուլտի Գրուպ Ինվեստբել» նոր ընկերությունը զբաղվելու է բելառուսական տնտեսության հեռանկարային ոլորտներում ներդրումներ կատարելով, zautra.by կայքին հայտնել  են բելառուսական կողմի ներկայացուցիչները: Հեռանկարային ոլորտների թիվը, որոնցում կարող են համագործակցել հայ եւ բելառուս գործարարները, մոտ ժամանակներս կարող է ընդլայնվել՝ կապված Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ