News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ում ՀՀ-ից գնացած աշխատանքային միգրանտների գտնվելու արտոնյալ պայմանների համաձայնագրի նախագծին: Նախագիծը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Գործադիրի հուլիսի 3-ի նիստում:

 Ըստ համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաեւ Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ  արտոնյալ ռեժիմը  նախատեսված է միայն ՄՄ երկրների համար:

Սակայն իրավական բազան Հայաստանի համար ուժի մեջ է մտնում միայն 2015թ. հունվարի 1-ից:

Հիշեցնենք, մայիսի վերջին Հայաստան այցի ժամանակ Ռուսաստանի ԴՄԾ պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանում ՀՀ շուրջ 503 հազար քաղաքացի է գտնվում: Ոչ պաշտոնական թիվը շատ ավելի մեծ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ