News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի համար մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանին այսօր՝ հուլիսի 4-ին, մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 17 տարվա ազատազրկման։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, դատարանի որոշմամբ՝ 17 տարուց 13-ը Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։

Նշենք, որ մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը մինչեւ վերջ պնդում էր, որ պատահմամբ է սպանել ընկերոջը՝ կատակ անելիս։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ