News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավակցություն է հայտնել «Ստալին №1» մականունով հայտնի դերասան Գեորգի Սահակյանի մահվան կապակցությամբ:

Հարազատներին ու մոտիկներին ուղղված հեռագրում ասվում. «Ռուսաստանի հայերի միությունում խոր կսկիծով ընդունեցին Գեորգի Մարգարի Սահակյանի մահվան բոթը: Նա մեկընդմիշտ կինեմատոգրաֆիայի պատմությունն ու մեր սրտերը գրաված մեն-միակ պատմական անձի՝ Ստալինին 36 ֆիլմերում հրաշալիորեն մարմնավորած  եզակի դերասան էր: Գեորգի Սահակյանը հրաշալի, հոգու զարմանալի մեծությամբ ու հմայքով օժտված անձնավորություն էր: Նրա հեռացումը մեզ բոլորիս համար մեծ չլրացվող կորուստ է: Ընդունեք մեր խորին ցավակցությունները եւ այս դժվար պահին կարեկցանքի եւ աջակցության խոսքերը»:

Գեորգի Սահակյանի վերջին հրաժեշտը  տեղի կունենա հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին Միտինյան գերեզմանոցի սգո սրահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ