News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմի նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտումների նպատակը լարվածություն ստեղծելն ու բանակցային գործընթացի առաջխաղացմանը խոչընդոտելն է: Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Ընդ որում, հակառակորդը չի հասկանում, որ մեզ ստիպելն անհնար է: Մեզ պատերազմ պարտադրեցին, որում մենք հաջողության հասանք: Հիմա մեզ զինվելու մրցավազք են պարտադրում: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հիշի, որ միայն վստահության մթնոլորտի ստեղծմամբ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել: Իսկ վստահության տարրերից մեկը սահմանից դիպուկահարներին հեռացնելն է, դիվերսիաներից հրաժարվելը, անհրաժեշտության դեպքում միջազգային հետաքննություն անցկացնելը»,- նշեց նախարարը: Խոսելով սահմանային վերջին իրադարձություների մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից լարվածություն ստեղծելու փորձ է արվել, սակայն պատասխան գործողությունների շնորհիվ իրավիճակը վերադարձել է բնականոն հուն:

Նախարարի խոսքով, ադրբեջանական կողմի մոտեցումը, որը հրաժարվում է կառուցողական երկխոսությունից, ոչ սթափ մտածողության օրինակ է: «Վստահության սահմանները գտնելը չափազանց կարեւոր է, քանի որ առանց դրա անհնար է հաջողության հասնել բանակցային գործընթացում: Սակայն հարկավոր է հիշել, որ բանակցություներում հաջողությունը կապված է փոխզիջումների գնալու կողմերի պատրաստակամությունից, եւ զիջումները պետք է փոխադարձ լինեն: Մեզ ինչ-որ բան պարտադրել չի հաջողվի ոչ ոքի»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ