News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը «պարզաբանել» է իրավիճակը, որում հայտնվել է Ադրբեջանի հանրապետության օրհներգի հեղինակներից մեկը՝ կոմպոզիտոր Ռաուֆ Ալիեւը:

Ռաուֆ Ալիեւի վրա սկսել են ճնշումներ գործադրել, իսկ պատճառն այն է, որ նրա կինն ազգությամբ հայ է, իսկ դուստրը Հայաստանում քաղաքական ապաստան խնդրած Ռոյա Միրզոեւան է:

Մշակույթի եւ տուրիզմի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զոհրե Ալիեւան տեղեկացրել է, որ «այդ հարցի քննարկումը նորմալ գործընթաց է. «Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ օրհներգի ստեղծմանը մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնագետներ, այդ թվում՝ մեծաթիվ տեխնիկական անձնակազմ: Մասնագետների թվում է եղել նաեւ Ռաուֆ Ալիեւը: Առայժմ անհայտ է, արդյո՞ք Ռաուֆ Ալիեւի ստեղծագործությունն ընդունվել է: Հստակ կարող եմ ասել, որ նրա գործը չի համապատասխանել Ուզերի Հաջիբեկովի բառերին»:

Գերատեսչության ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ ստեղծագործությունն ընդունելու ժամանակ իրենց ոչինչ հայտնի չի եղել Ռաուֆ Ալիեւի ընտանիքի մասին. «Ռաուֆ Ալիեւը մեծ կոմպոզիտոր է: Մենք նրան ներգրավել ենք այս աշխատանքում: Բայց այն ժամանակ նրա ընտանիքի մասին ոչինչ հայտնի չէր»:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Ալիեւի դուստրը՝ Ադրբեջանի քաղաքացի Ռոյա Միրզոեւան, այս տարվա հունվարին ամուսնու՝ Ջավիդ Օրուջեւի եւ երեք երեխաների հետ քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ռաուֆ Ալիեւը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ հրաժարվում է աղջկանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ