News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմականորեն հայկական Սասունի շրջանի Մարութա սարի սբ. Աստվածածին հայկական եկեղեցու փլատակներում հայտնաբերվել է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի սեպագիր: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը՝ վկայակոչելով «Haber MyNet» թուրքական թերթը:

Հնագիտական պեղումների ժամանակ եկեղեցու տարածքում Մարութա սարի գագաթին 10 հնագետներից բաղկացած թիմը Սասունի Հայերի միության նախագահ Ազիզ Դաղջընի գլխավորությամբ, հայտնաբերել է հնագույն շինության մնացորդները: Բացահայտումն արվել է սբ. Աստվածածին եկեղեցու վերակառուցման ժամանակ: Թիմը քարի վրա խաչեր է հայտնաբերել, սեպագիր, ինչպես նաեւ ձիերի եւ այլ կենդանիների փորագրումներ:

Այդ առիթով Սասունի Հայերի միության նախագահը հայտարարել է. «Մենք մեր գտածոները վստահել ենք Բաթման թանգարանի ղեկավարության անդամներին: Մենք կուսումնասիրենք լուսանկարներն ու իրերը Ստամբուլի հայության արքեպիսկոպոսի հետ: Կարծում ենք, որ սբ Աստվածածնի եկեղեցու մոտակայքում՝ լեռան 2973 մ բարձրությամբ լեռան գագաթին մեր հայտնաբերած իրերը 2000-ամյա վաղեմություն ունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ