News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մամուլում տարօրինակ եւ ողբերգա-զավեշտական խոստովանություն է հայտնվել: Minval.az կայքը պնդում է, որ «ոչխարներն ադրբեջանցիներին միանգամայն մոտ կենդանիներ են»: Այս խոստովանությունն արժե ամբողջությամբ մեջբերել. «Նրանք մշտապես մեզ հետ են, նրանք ամենուր են:  Խոզի ոչ մի կողիկ մեզ համար չի փոխարինի ոչխարի անտրեկոտին, այդպես չէ՞: Աշխարհում ամենահամեղ  ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք՝ ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապին զուգահեռ մենք նրանց ուտում ենք: Բայց Աստված չանի՝ ոչխարները որոշեն վրեժ լուծել»:

Շարունակում ենք մեջբերումը. «Մեր նախնիների համար երեք սրբազան կուռք կար՝ ընտանիքը, ձին, ոչխարը»,- գրում է Հասան Ղուլիեւն իր հիմնարար «Նախատիպային ադրբեջանցիներ. Հոգեկերտվածքի կողմերը» աշխատությունում:

Ըստ Հասան Ղուլիեւի՝ «պրագմատիկ բարօրություն մարմնավորող ոչխարի պաշտամունքը նպաստել է  ավանդական կենսակերպի հիմնական գծերի՝ տղամարդու եւ կնոջ կենսակերպի պարադիգմների ձեւավորմանը: Պաշտամունքն առաջացել է «ոչխարի» պրագմատիկ նշանակությունը գիտակցելու հողի վրա՝ դրա դերը կյանքի հիմնական պահանջմունքները բավարարելիս եւ աշխարհընկալումը ձեւավորելիս: Ադրբեջանցիների անկշտությունը մսի հանդեպ. գայլի նման նրանք  ոչխարի հոտեր են  արածում՝ մսի   այդ անհագ  պահանջը բավարարելու համար:  Հոգեկերտվածքի առանձնահատկությունը մեծամասամբ սկիզբ է առնում գայլաոչխարային տոտեմային գծերից»:

Պարզվում է՝ այս ողբերգական ներածությունը ընդամենը ռեժիսոր եւ սցենարիստ Ջոնաթան Քինգի «Քոսոտ ոչխարը» ֆիլմի գրախոսականն է:

«Ձեր մտքով անցե՞լ է, թե ինչ կլինի, եթե ոչխարները սկսեն ուտել մեր կողոսկրերը, այն էլ՝ չփչփացնելով: Համաձայն եմ, ոչխարը հեզ, համբերատար, իմաստուն կենդանի է: Կծելու, դիմադրելու  ունակություն չունի: Բնությունից այդպես է: Սակայն նրանց մի մասն ամեն դեպքում կարող են մարդկանց հետ փոխվել տեղերով, մասնավորապես, եթե նրանց շատ զզվեցնեն», - փիլիսոփայում է հրապարակման հեղինակը:

«Մի՞թե ոչխարը ողջ կյանքում միայն որքան հնարավոր է շատ խոտ պիտի ուտի, խոտը վերածի գոմաղբի, իսկ այնուհետեւ ինքն էլ դառնա գոմաղբի մի կույտ: Մենք միայն սպառում ենք, սպառում, սպառում: Մեզ համար ամեն ինչ քիչ է, քիչ, քիչ:  Դարերի ընթացքում ոչխարը ոչ բարի է դարձել, որ անկեղծ, ոչ խելացի: Այո, նա սովորել է  խոտը մասնագիտորեն  արածել: Սակայն դրանից ավելի կլոր է դարձել, ալարկոտ եւ պնդաճակատ: Մի՞թե ոչխարն այդպես էլ սպառելու է, քանի դեռ չի մարսել ողջ Մոլորակը եւ այն դարձրել կեղտի կույտ, որի մեջ էլ ինքը հետո խեղդվելու է: Մի՞թե ոչխարը երբեք չի գիտակցելու, որ ինքն իսկապես  բանական էակ է դառնալու: Մի՞թե  երբեք չի հասկանալու, որ իր ապագան հոգեւոր կարիքները հոգալն է, քանի որ միայն հոգեւոր բարիքները չեն վերածվում կեղտի, այլ մարսվում են գիտակցությունում, ավելի կատարյալ արժեքներ ծնում՝ ոչխարին պարգեւելով  ոչ ոչխարային  երջանկություն», - գրում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ