News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը հայտարարել է Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը խմբային փուլում երկրի ազգային հավաքականի հաղթանակի մասին:

YouTube-ում հրապարակված ռեպորտաժի համաձայն, խմբային փուլի ավարտական խաղում հյուսիսկորեական հավաքականը 2:0 հաշվով հաղթել է չինացիներին, իսկ մինչ այդ՝ Ճապոնիային (7:0) եւ ԱՄՆ-ին (4:0): Փլեյ-օֆֆ փուլում Հյուսիսային Կորեայի մրցակիցը, ըստ տեսանյութի, Պորտուգալիայի հավաքականն է:

Իսկ իրականում Հյուսիսային Կորեայի հավաքականը չի հասել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում խաղալու են Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականները:

РИА Новости-ի փոխանցմամբ, արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ ենթադրում են, որ տեսանյութը կարող է կեղծ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ