News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո 2014 » ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 9-ից  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում գործող  ճամբար-կայանատեղիում  արտերկրից  ժամանած 15 կամավորների    /Հունաստան, Դանիա, Իսպանիա, ՌԴ, Ֆրանսիա /  առօրյան  բավական հետաքրքական  է  անցնում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, թե  ճամբարականները, ի թիվս այլ միջոցառումների,  նաեւ   մասնակցել են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Զվարթնոցի» տաճարի եւ շրջակա տարածքի սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքներին: Նրանց առօրյան առավել ուշագրավ  դարձնելու նկատառումով,  ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների եւ հավաքածուների կառավարման, զարգացման եւ մարքեթինգի  բաժնի  կողմից  «Զվարթնոցը մեր աչքերով» ծրագրի շրջանակում, օտարազգի երիտասարդների համար նկարչության դասավանդում կազմակերպվեց:  Դասն անցկացրել է  ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայի վարիչ, նկարիչ  Տիգրան  Զաքյանը: Մասնակիցներին տրամադրվել  են  նկարչության համար անհրաժեշտ պարագաներ, պարզաբանվել են  նկարչության  հիմունքները: Կամավորները  փորձել են  Զվարթնոցը  ներկայացնել  իրենց  աչքերով:

Միջոցառումն  անցկացվել է տաճարի  առջեւ  գտնվող  բացօթյա տարածքում: 

Տպել
Ամենաշատ