News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական հերթական նիստն այսօր՝ հուլիսի 18-ին, սկսվեց միջադեպով, ինչի հետեւանքով դատավորը սանկցիա կիրառեց եւ դահլիճից հեռացրեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյաններին, իսկ դերասանին սատարելու եկած քաղաքացիներից՝ Անահիտ Մարգարյանի նկատմամբ կիրառեց նախազգուշական սանկցիա։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժող Էմմա Հակոբյանի հարցաքննության ժամանակ Էմմայի հորը՝ Հայկ Հակոբյանին բարկացրեցին Նիկոլայ Բաղդասարյանի հարցերը, եւ նա սկսեց հայհոյել։

Դատավորը հեռացրեց նրան դատարանի դահլիճից, հեռանալուց առաջ Հայկ Հակոբյանը սպառնաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլելու»։

Նիկոլայ Բաղդասարյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով դիմել դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

«Համբերել եմ առաջին օրվանից, տարել հայհոյանքներն իմ անձի նկատմամբ, եւ ասեմ՝ համբերատար սպասել եմ, ասել՝ հասկանում եմ նրանց վիշտը, սակայն չի դադարում այս վիճակը»,- դժգոհեց Նիկոլայ Բաղդասարյանը

Ամբնաստանյալ Վարդան Պետրոսյանը միջամտեց՝ խնդրելով իր փաստաբանին հետ վերցնել միջնորդությունը։

«Ես հասկանում եմ իմ պաշտանին, բայց ես այդ հայհոյանքներն իմ վրա եմ վերցնում, դրանք ինձ են ուղղված, խնդրում եմ դա հետ վերցնել, չեմ ուզում նոր գործ՝ սա չվերջացած»,- ասաց դերասանը։

Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց իր միջնորդությունը։ Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Ամենաշատ