News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը համաձայն չէ հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ գնահատականի հետ եւ ձգտելու է հասնել մանրակրկիտ հետաքննության եւ գործի համարժեք որակավորման: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը:

«Մենք համաձայն չենք, որ այդ սովորական խուլիգանություն է, եւ հետաքննություն ենք պահանջելու»,- Խաչատրյանի խոսքերն է մեջբերում Новости-Грузия-ն:

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ միջադեպն ազգային բնույթ չի կրել եւ տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Քրեական գործ է հարուցվել 125 հոդվածով (ծեծկռտուք):

Թեմի իրավաբան Լեւոն Իսախանյանը նշել է, որ Վիրահայոց թեմը ՆԳՆ-ից միջադեպին արձագանքելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռեւս չի ստացել: Նրա խոսքով, միջադեպի արդյունքում հայկական եկեղեցու հինգ հոգեւորական է տուժել:

«Մինչ այս եզակի դեպքեր են եղել, երբ կարելի էր խոսել ազգային կամ կրոնական հիմքով վիրավորանքի մասին: Այն, ինչ տեղի ունեցավ, նման ծավալով առաջին միջադեպն էր: Կարեւորը՝ անել ամեն ինչ, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»,- ասաց Իսախանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ