News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում ծրագրում են դպրոցներում շախմատ ուսուցանել՝ հուսալով, որ այդ երեխաներին կօգնի կատարելագործել իրենց վերլուծական ունակությունները: Այս մասին գրում է «Great Bend Tribune» պարբերականը:

Ծրագրվում է շախմատի խմբակներ ստեղծել Բիրմինգեմի 15-20 դպրոցներում: Դպրոցների պաշտոնյաների խոսքով, շախմատի ուսուցման արդյունքում ստացված օգուտը չի սահմանափակվում մաթեմատիկայում ձեռքբերումներով: Հայտնի է նաեւ, որ շախմատը մեծացնում է վերլուծական եւ խնդիրներին լուծում գտնելու ունակությունները, լավացնում է հիշողությունը, մեծացնում մտավոր զարգացման գործակիցը:

Իսկ Մեծ Բրիտանիայում քաղաքական առաջնորդների տարբեր խմբեր ներկայում պնդում են պետական դպրոցական ծրագրերում շախմատը ներառելու շուրջ: Բրիտանական խորհրդարանի անդամ Յասմին Կուրեշին հայտարարել է, որ պետական տարրական բոլոր դպրոցները պետք է ուսումնական ծրագրի շրջանակում շախմատ սովորեն:

Հիշեցնենք, որ 2011 թվականին շախմատը պարտադիր առարկա դարձավ Հայաստանի պետական դպրոցներում: Մեր երկիրը 1,5 մլն դոլար է ներդրել դասագրքերի եւ ուսումնական ծրագրերի ստեղծման, ուսուցիչների պատրաստման եւ սարքավորումներ գնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ