News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 27-ին կնշեն Վարդավառը՝ հայերի ամենասիրելի տոներից մեկը: Ըստ հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթի՝ այս տարի ընդունված է միմյանց վրա ջուր ցողել: Սկզբունքորեն այն շատ ուրախ եւ զվարճալի տոն է: Սակայն բացի «զվարճանքից եւ ուրախությունից»՝ մի փոքր տհաճ կողմ կա: Վարդավառի ժամանակ կարելի է մի շարք այլանդակ տեսարանների ականատես լինել:

Քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում, անչափահասների խմբերը, տարբեր տրամաչափերի տարաներով դուրս են գալիս փողոց, եւ ջուր բաց թողնում մեքենաների եւ անցորդների վրա: Հասկանալի է, որ ջրի հոսանքից խուսափող վարորդը կարող է կորցնել մեքենայի կառավարման հսկողությունը: Անցորդների համար էլ, անհայտ ծագմամբ ջուր լցնելը այդքան էլ հաճելի երեւույթ չէ:

Մի քանի տարի առաջ, մայրաքաղաքի հարավ-արեւմտյան շրջանում, Վարդավառի օրը դժբախտ պատահար էր տեղի ունեցել: Իրեն հետապնդող անչափահասների ջրային հարձակումներից խուսափել փորձող աղջիկը հուսահատորեն վազել էր երթեւեկելի մաս, եւ նրան հարվածել էր ավտոմեքենան: Բարեբախտաբար, միջադեպը ողբերագական հետեւանք չէր ունեցել:

Հնարավոր է, ինչ-որ մեկը կասի, որ այդես է ընդունված տոնին եւ այստեղ ոչ մի դատապարտելի բան չկա: Սակայն ինչո՞ւ անչափահասների թափորի մեջ կարելի է լսել հետեւյալ տեսակի նախազգուշացումներ. «Սա Վաչո ձյաձյան է, նրան չջրեք»: Ստացվում է, որ հարեւանին ջրելը «վատ» է,  իսկ ահա անծանոթին՝ շատ «լավ» է:

Բնականաբար, երեխաները ջուրը հայթայթում են ոռոգման համակարգերից կամ մոտակա ջրավազաններից ու շատրվաններից: Ամենազարմանալին այն է, որ այդ անչափահասների ծնողները չեն հարցնում՝ որտեղ են նրանք վազում դույլերով եւ չեն հասկացնում, որ չի կարելի չափն անցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news