News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինձ համար պատիվ է persona-non-grata հայտարարվել Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ որոշումը՝ իրեն եւ Ֆրանսիայի խորհրդարանի եւս հինգ պատգամավորների Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարելու փաստը:

«Դա նորություն չէ: Դեռ անցած տարի էին մեզ ներառել «սեւ ցուցակում»,- նշեց պատգամավորը:

Ռոշբլուանը նշեց, որ իր գործընկերների հետ դրական է արձագանքել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերին եւ այցելել է Լեռնային Ղարաբաղ: «Ես ուրախ էի կրկին այցելել այս երկիրը, եւ վերագտնել պետական իստիտուտներ, որոնք գործում են լավագույն ձեւով: Մեզ հաստատեցին, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել բարձր մակարդակով, եւ այդ ընտրությունների արդյունքը չի կարող խնդրո առարկա դառնալ»,- ասել է պատգամավորն ու հավելել. «Ես պարզապես կուզենայի մաղթել հարեւան որոշ երկրների, որ նույնկերպ անցկացնեն ընտրությունները, որոնք տարբեր ժամանակներում խնդիրներ են ունենում ընտրությունների ժամանակ, եւ ոչ թափանցիկ են ընթանում ընտրություններն իրենց երկրներում»:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլահան Պոլուխովը հայտարարել էր, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորներին ներառել է իր «սեւ ցուցակի» մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ