News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջրաշխարհին կից անտառների ծառերը չեն հատվում, այնտեղ պարզապես զբոսայգի է կառուցվում։  Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հերքելով «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարությունը, թե այնտեղ շինություն է կառուցվում:

«Չի համապատասխանում իրականությանը տարածած հայտարարությունը, որովհետեւ այնտեղ նախատեսվում է զբոսայգի կառուցել, որի վերաբերյալ որոշում Երեւանի ավագանին  կայացրել է դեռ հոկտեմբերին: Այդ հատվածում լինելու է հանգստյան գոտի: Մարտի 26-ին Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրվեց հայտարարություն այն մասին, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախագիծը, թե ինչպիսի հանգստյան գոտի է լինելու»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նշենք, որ ըստ քաղաքացիական նախաձեռնության՝ հուլիսի 29-ին Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:

«Այս բարբարոսությունը հավանաբար կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ»,- նշվում է հայտարարության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ