News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայ թատրոնը եւ թատերագիտական միտքը ծանր կորուստ կրեց: Կյանքի 79-րդ  տարում  վախճանվեց  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան: Այդ մաիսն հայտնում են կառավարական հանձնաժողովից:

Ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել եւ ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երեւան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» եւ այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ եւ ռուս թատրոններին: 1971 թվականից մինչեւ վերջին տարիները նա աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի եւ Ալ. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երեւանյան հյուրախաղեր: 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:

Մ. Յախոնտովան միշտ աչքի է ընկել խոր գիտելիքներով, հրաշալի բեմազգացությամբ, թատերական քննադատի ճշմարիտ ու ազնիվ կեցվածքով: Տասնյակ տարիներ նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի եւ հանդեսների էջերում: Հեղինակ է երկու գրքերի, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական եւ դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006 թ. Մ. Յախոնտովան արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Ս. թ. հուլիսի 31-ին, ժամը 18:00-ին տեղի է ունեցել Մ. Յախոնտովայի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ:

Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է հայտնի ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Աճեմյան)
Դերասանն ավելի շատ հիշվել է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրենսիս Վեբերի «Խաղալիք», Կլոդ Լելուշի «Տղամարդը եւ կինը․ 20 տարի անց» եւ շատ այլ ֆիլմերում երկրորդական դերերի կատարմամբ․․․
Մահացել է Թունիսի նախկին նախագահը
2012թ․ կեսին Բեն Ալին հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման․․․
Արմեն Սարգսյանը եւ նրա տիկինը ցավակցական հեռագիր են հղել Արամ Ա-ի մոր մահվան կապակցությամբ
Խորին ցավ ապրեցի՝ ստանալով Ձեր սիրելի մոր՝ մեծահարգ Լուսին Քեշիշյանի մահվան գույժը...
Բեյրութում մահացել է Արամ Ա Կաթողիկոսի մայրը
Տիրամայր Լուսին Քեշիշյանի (ծնված 1928-ին) հրաժեշտի վերջին արարողությունը կատարվելու է առաջիկա չորեքշաբթի օրը...
Կյանքից հեռացել է սցենարիստ Մարդիկ Մարտինը՝ Մարտին Սկորսեզեի ընկերը
Մարդիկ Մարտինը ծնվել է 1936 թվականին հայերի ընտանիքում Իրանում, որտեղ նրա ծնունդով Վանից ծնողները տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից փրկվելու նպատակով․․․
Ուրուգվայի նախագահը սկսել է ճառագայթային թերապիայի կուրս ստանալ
Վասկեսն իր նախագահության առաջին ժամկետում (2005-2010 թվականներ) հակածխախոտային մեծ արշավ էր ծավալել…
Ֆոտոռեպորտաժներ