News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը:

Չիվնինգի կրթաթոշակներ ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում եւ այս տարի կֆինանսավորի մոտ 1500  ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին եւ ամբողջությամբ ֆինանսավորում Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձեւավորողների:

Հայաստանում այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են հետեւյալ ոլորտները.

• Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն

• Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն եւ կառավարում

• Իրավագիտություն եւ մարդու իրավունքներ

• Պաշտպանության ոլորտ

• Եկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա

Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի եւ ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:

Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան եւ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. Նոյեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետեւյալ կայքը:

Տպել
Ամենաշատ