News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանի լագոդեխսյան մասի երթեւեկությունը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվլինի՝ նշելով, սակայն, որ դա կապված չէ «Չիխուրա» եւ «Նեֆտչի» ֆուտբոլային թիմերի միջեւ երեկվա միջադեպի հետ:

 «Ինչպես հաղորդում է ՆԳՆ սահմանամերձ վարչությունը, սահմանը փակված է միայն այն մեքենաների համար, որոնք չենք համապատասխանում Ադրբեջանի սահմանադրությանը: Օրենքն ընդունվել է ադրբեջանական կողմից, այլ սահմանափակումներ չկան: Այս օրենքն արդեն վաղուց է ընդունվել եւ հայտարարվել, որ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից», - հայտարարել է Իմերլիշվիլին:

Ադրբեջանում մինչեւ 2005թ. արտադրված ամերկյան ու եվրոպական, եւ մինչեւ 2011թ. արտադրված ճապոնական ավտոմեքենաների մուտքը սահմանափակող օրենք է ընդունվել:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, որ Բաքվի «Նեֆթչիի» եւ սաչխերսկիի «Չիխուրա» ֆուտբոլային թիմերի միջեւ անցած երեկվա խաղի ժամանակ այս թիմերի երկրպագուների միջեւ ծեծկռտուք է սկսվել: «Ազերիսպորտի» տվյալներով, պատճառը «Չիխուրայի» երկրպագուների կողմից ցուցադրված քարտեզն էր, որտեղ Զակատալան եւ Կախը վրացական տարածքում են ներառված եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ