News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալիեւյան ռեժիմն ադրբեջանական ժողովրդի առջեւ սեփական գոյությունն ապացուցելու որեւէ այլ հիմք չունի՝ բացի Հայաստանի դեմ հնարավոր բոլոր միջոցներով պայքարից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

Նրա համոզմամբ, այդ կապված է հարեւան երկրի ագրեսիայի, սաֆարովյան ոճի քաղաքականության հետ: «Ինչ վերաբերում է Հայաստանին. հարկավոր է զարգացնել երկիրը, նպաստել բանակի ռազմական եւ պաշտպանական հնարավորությունների մեծացմանը, որպեսզի գա ժամանակ, երբ հակառակորդը հասկանա, որ ցանկացած սադրանք կարող է նրա համար վատագույն հետեւանքների հանգեցնել: Եվ ամենակարեւորը. պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է ընդգծեն Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը»,- նշեց Ուրիխանյանը:

Պատգամավորի կարծիքով, միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի դրան: «Ես, օրինակ, կցանկանայի, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահի, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ միջազգային այլ կառույցներ օբյեկտիվ տեսակետ արտահայտեն ղարաբաղյան հարցի վերջին գործընթացների շուրջ»,- ամփոփեց Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հուլիսի 31-ին ադրբեջանական խմբի կողմից հարձակման փորձ է արվել հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հենակետերի վրա: Երկու հայ զինվոր է զոհվել: Օգոստոսի 1-ին Բաքվի լրատվամիջոցները հաղորդեցին ավելի քան 10 ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ