News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի գործող իշխանությունները քրեակ գործ են հարուցել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու դեմ «Ռուսաստանի պատվերով»:  Այդ մասին հայտարարել է ինքը Միխայիլ Սահակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ տվյալ դեպքում «ռուսական օլիգարխի (Իվանիշվիլիի) շահերը համընկել են Ռուսաստանի շահերի հետ»: «Իվանիշվիլին «Գազպրոմի» ամենախոշոր մասնավոր բաժնետերն է եւ օգոստոսյան պատերազմի տարելիցից առաջ Պուտինը չէր կարող պատկերացնել ավելի ցանկալի նվեր, քան Վրաստանի պետական մարմիանների հրամանն իմ ձերբակալության մասին»,- հայտարարել է Սահակաշվիլին: Միաժամանակ նա պնդում է, որ իր ձերբակալության մասին որոշումը «կարող է բացասաբար անդրադառնալ գործող իշխանությունների վրա»: «Նրանք, ովքեր տվել են այդ հրամանն այսօր, կունենան այնպիսի ավարտ, ինչպես Յանուկովիչն ու իր դաշնակիցները»,- ընդգծել է  Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն օգոստոսի 2-ի գիշերը բավարարեց դատախազության միջնորդությունը եւ հեռակա նախնական կալանք սահմանեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ