Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը օգոստոսին հանդիպելու են Սոչիում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Գեղարքունիքի մարզում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Նախագահները հանդիպելու են Սոչիում օգոստոսի 8-9-ին: Հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն կարեւոր պայմանավորվածություններ»,-ասել է նա: