News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանները երթի մասնակիցներին չեն հորդորել դուրս գալ փողոցի երթեւեկելի մասից, միայն սադրել են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Նոյեմբերի 5- գործով դատական նիստին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց վկա Վահագն Մինասյանը:

«Ազգակցական ոչ մի կապ չունեմ ամբաստանյալների հետ, բայց նրանց համարում եմ գաղափարակից ընկերներ եւ ոմանց նույնիսկ ճանաչում եմ։ Նոյեմբերի 5-ին ականատես եմ եղել երթի մասնակիցների հայտարարությանը, որ ոչ մի ուժի կիրառում չի լինելու եւ հորդորեցին սադրիչներին հեռու մնալ, բայց դե, բնականաբար, սադրիչներն ի հայտ եկան ու եղավ այն, ինչ եղավ»,- պատմեց վկան։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այն հարցին, թե ինքն ինչու էր այդ օրն Ազատության հրապարակում, վկան պատասխանեց՝ «Ես այնտեղ էի, որպեսզի ոստիկանների բռնի ուժից եւ սադրիչներից զերծ պահեմ քաղաքացիներին»։

Վկան պատմեց նաեւ, թե ինչ է տեսել Մաշտոցի պողոտայում. «Պայթյուններ լսեցի, վազեցի Մաշտոցի պողոտա, տեսա, որ քաղաքացիական հագուստով մարդիկ, հետագայում պարզվեց, որ ոստիկանության աշխատակիցներ են, քաշքշում են երթի մասնակիցներին : Վազեցի մեջտեղ, ինչից հետո ինձ եւս բռնեցին, հարվածեցին, հետո տարան ոստիկանության բաժին»:

 Վահագն Մինասյանը պատմեց, որ չի լսել, որ երթի մասնակիցները բղավեն՝ «Միլիցա ա, խփեք»: «Ասում էին՝ ոստիկաններ են, մի խփեք, թողեք»,-ասաց վկան՝ նշելով, որ չի լսել նաեւ, որ ոստիկանները երթի մասնակիցներին հորդորեն հեռանալ երթեւեկելի մասից կամ բարձրախոսով հայտարարություններ անեն։

Վահագն Մինասյանի վկայությունից հետո բոլորը ծափահարեցին, Շանթ Հարությունյանն ասաց, որ միայն կարող է ծափահարել վկային, նա մյուսներին հորդորեց շատ հարցեր չտալ նրան։ «Տղերք, պինդ եղեք»,- դատարանից հեռանալիս ամբաստանյալներին ասաց Վահագն Մինասյանը։

Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ ամբաստանյալ Հայկ Հարությունյանի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը: Նա պատմեց, թե ինչպես են իրենց տունը խուզարկել եւ դեղերի տուփից դեղ առգրավել։ «Տունը խուզարկեցին, հետո մետաղյա տուփի միջից, որտեղ պահում ենք դեղերը, գտան Նեմգուտալ դեղամիջոցը, արձանագրեցին, կշռեցին եւ դրա հիման վրա ինձ տարան բաժին, որպեսզի հարցաքննեն»,- պատմեց տիկին Լաուրան, որն ասաց, որ չի հիշում,  թե ինչի համար են օգտագործել այդ դեղամիջոցը, բայց ասաց, որ հիշում էր, որ իրենց շանը մի անգամ բուժօգնություն են ցուցաբերել. «Մինչեւ 2002 թիվը շուն ենք պահել, շունը խնդիրներ ունեցավ, մի բժիշկ եկավ, բուժումներ կատարեց , գնաց»։ Ամբաստանյալները նրան գործին վերաբերող հարց չուղղեցին, միայն ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հարցրեց՝ «Մայրիկ ջան ոնց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ